Հուսեյնի ընտանիքը փաստաբան Է վարձել

2 րոպեի ընթերցում

ԴՈՒԲԱՅ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանցի փաստաբան Մուհամեդ ար Ռաշդանը հայտնել Է, որ ինքը Սադամ Հուսեյնի ընտանքի կողմից պաշտոնապես լիազորված Է պաշտպանելու Իրաքի նախկին ղեկավարին: Այս մասին նա հայտարարել Է սաուդյան «Էր Ռիյադե թերթին: Ար Ռաշդանի խոսքով, Սադամի կինը՝ Սաջիդա Հեյրալլա Թուլýահը պաշտոնապես իրավաբանին Է տրամադրել իր անունից այս գործի շրջանակներում ցանկացած հարցի վերաբերյալ «ստորագրության իրավունքըե: Սաջիդա Հեյրալլա Թուլýահն, իր հերթին, նախկին նախագահի երեք դուստրերի՝ Ռագդայի, Վառնայի եւ Խալլայի լիազոր անձն Է: Ըստ հորդանանցի փաստաբանի հայտարարության, պաշտպանության ամբողջ հիմնավորումը կկառուցվի «Իրաքի դեմ ագրեսիայի եւ օկուպացման անօրինականությանե վրա՝ նախկին նախագահի նկատմամբ դատի՝ այստեղից բխող անօրինականությամբ: Ըստ հորդանանցի փաստաբանի պնդման, ո՛չ ինքը, ո՛չ Սադամի ընտանիքը, ո՛չ ուրիշ ոչ ոք չգիտե, թե Իրաքի նախկին ղեկավարը գտնվում Է արդյոք իր երկրում, թե նրա սահմաններից դուրս: Փաստաբանը նաեւ հայտնել Է, որ Իրաքի նախկին նախագահի պաշտպանության կոմիտեի նախագահն Է, որի կազմի մեջ մտնում են տարբեր ազգությունների 30-ից մինչեւ 40 փաստաբաններ, այդ թվում իրաքցիներ: Ընդսմին իրաքցիները վախենում են հայտնել իրենց անունները՝ երկյուղ կրելով դատաստաններից եւ մահափորձերից:

Հայերեն