Հարավային Օսիան Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կոչ Է արել աջակցելու վրաց-օսական հակամարտության կարգավորմանը

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիան Ռուսաստանին, կովկասյան տարածաշրջանի երկրներին եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել ամեն ինչ օգտագործելու վրաց-օսական հակամարտությունը բացառապես բանակցային գործընթացի շրջանակներում կարգավորելու համար: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե գործակալությունը, այս մասին ասված Է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Վերջին օրերին Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունների զարգացումը բնորոշվում Է աճող լարվածությամբ: Վրացական կողմի գործողություններն ընդունում են ավելի ու ավելի վտանգավոր բնույթ: Մաքսանենգության դեմ պայքարի մտացածին պատրվակով ձախողվել են Վրաստանի ուժային գերատեսչությունների ապօրինի այն պահակետերի վերացման շուրջ ձեռք բերված համաձայնությունները, որոնք իրականացնում են Հարավային Օսիայի շրջափակումը: Վրաստանի ուժային կառույցների աշխատակիցների գործողություններն այս պահակետերում, այդ թվում քաղաքացիների ձերբակալությունները, վիրավորանքնրն ու ծեծերն ավելի ու աելի են սրում իրադրությունըե,- ասված Է հայտարարության մեջ: «Այս սադրանքների ուղղվածությունն ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում մոտ օրերս դեպի Ցխինվալ «խաղաղ երթե կազմակերպելու եւ գլխավորելու՝ Վրաստանի ղեկավարության մտադրությունների մասին ստացվող տեղեկատվության լույսով: Նաեւ ըստ առկա տեղեկությունների, Հարավային Օսիայի որոշ գյուղեր են տեղափոխվել վրացական ապօրինի զինված կազմավորումների ջոկատներ, ընթանում Է Հարավային Օսիայի շուրջ ծանր սպառազինության կենտրոնացում, նետվում են հետախուզական եւ դիվերսիոն խմբեր, կատարվում են ուղղաթիռների չարտոնված թռիչքներ Հարավային Օսիայի տարածքի վրա, տարվում Է բնակչության գաղափարախոսական մշակումե,- նշում Է Հարավային Օսիայի արտգործնախարարությունը: «Ստիպված ենք արձանագրել, որ Վրաստանի պաշտոնական իշխանությունները նպատակամիտված դիմում են վտանգավոր քայլերի, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, որոնց ամբողջ պատասխանատվությունը լիովին կընկնի վրացական կողմի վրաե,- ընդգծում են հայտարարության հեղինակները: Ինչպես նշված Է փաստաթղթում, «նկատի առնելով Վրաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի իրական սպառնալիքը՝ Հարավային Օսիայի իշխանությունները հարկադրված են պատշաճ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովրդի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ Հարավային Օսիայի ղեկավարությունը, որը վայելում Է իր ժողովրդի լիակատար պաշտպանությունը, հետեւողականորեն եւ հաստատակամորեն հանդես Է գալիս Վրաստանի հետ փոխհարարբերությունները բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցությունների սեղանի շուրջ կարգավորելու օգտին: Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին հանրապետության վրացի բնակչությանն ուղղված իր դիմումում կոչ Է արել ամեն ինչ անելու՝ խաղաղությունը պահպանելու, սադրիչներին վճռական հակահարված տալու համար, որոնց գործողություններն ու կոչերը հղի են նոր եղբայրասպան պատերազմի հրահրմամբե:

Հայերեն