Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը ահաբեկություն չի եղել

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: CNN Turk հեռուստաալիքի հաղորդման համաձայն, նախնական տվյալներով, պայթել է անվտանգության համակարգի դիտարկման խցիկներից մեկը: Պայթյունի հետեւանքով կոտրվել են պաշտպանության նախարարության շենքի ապակիները, զոհեր չկան: Միջադեպի մասին առավել մանրամասն տեղեկատվություն առայժմ չկա:

Հայերեն