Թուրքիայի գլխավոր ընդիմադիրը դժգոհ է Բուշի այցից

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի այցը Թուրքիա «հուսախաբ է արել թուրքերինե: Թուրքական «Ռադիկալինե տված հարցազրույցում նա ասել է, որ Ստամբուլում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի զարգացումները ցույց տվեցին, որ աշխարհի նոր արտաքին քաղաքականության որոշիչ գործընթացի «մի ծայրում ԱՄՆ է, իսկ մյուսում՝ Եվրամիությունըե: «Գագաթնաժողովից առաջ ենթադրվում էր, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն կստանձնի Իրաքում: Սակայն, գագաթնաժողովը ցույց տվեց, որ դա անհնարին էե, ասել է Բայկալը և ավելացրել է, որ չի կարելի ասել, թե Բուշի այցը Թուրքիա հստակ լուծումներ է տվել առկա խնդիրներին: «Թուրքերը հստակ խոստումներ էին սպասում Բուշից՝ Կիպրոսի հյուսիսի նկատմամբ տնտեսական արգելանքների վերացման, Իրաքի ապագա վերականգնման, Քիրկուկի իրադրության և Հյուսիսային Իրաքում գտնվող 5 հազար PKK-ականների վերացման հարցերումե, ասել է նա և հավելել, որ սակայն, «թուրքերը խորը հիասթափություն ապրեցինե:

Հայերեն