1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ իր երկիրը կատարել է Եվրամիությանն անդամակցելու համար առաջադրված կոպենհագենյան չափանիշները: Ըստ թուրքական «Զամանիե, ուսանողության հետ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքների մասին զրուցելու ժամանակ նա ասել է, որ եթե ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովում Թուրքիայի անդամակցության հարցում «ճշմարտացի որոշում չընդունվի, ապա դրա արդյունքները ԵՄ համար երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա և ԵՄ-ը կկորցնի իր նկատմամբ այլոց ունեցած հավատըե: Նշելով, որ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովում «ընդգծվելե են Թուրքիայի ունակությունները, հարստությունները, մեծությունը, արդիականությունը և այլ արժեքները, Գյուլն ասել է, որ «սուբյեկտիվ կերպով նման առիթի անտեսումըե ինքը «հնարավոր չի համարումե: