2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովն այն կարծիքին չԷ, թե Վրաստանում «վարդերի հեղափոխությունըե իշխանության փոփոխման ժողովրդավարական միջոց Է: Այս կարծիքը նա հայտնել Է երեքշաբթի օրը լրարգողների հետ կայացած զրույցի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին հարցին: «Եթե դուք ինձ հարցնեք, թե ինչպես Է տեղի ունեցել ղեկավարության փոփոխումը Վրաստանում եւ այնուհետեւ Աջարիայում, ապա ես կասեմ, որ դա ո՛չ թավշե հեղափոխություն Է, ո՛չ Էլ վարդերի հեղափոխություն: Դա իշխանության բռնի փոփոխում Է, եւ ես այս մասին ասել եմ Մաաստրիխտում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակե,- ասել Է Իվանովը: Նրա խոսքերով, այն, թե Վրաստանում ինչպես տեղի ունեցավ իշխանության փոփոխումը, չի կարող բավարարության զգացում առաջացնել նրանց մեջ, ովքեր ժողովրդավարական արժեքների կողմնակից են: Նա Ռուսաստանի ծառայությունն Է համարում այն փաստը, որ երկու դեպքում Էլ Վրաստանում հաջողվեց խուսափել արյունահեղությունից: Ընդսմին Իվանովը համաձայն չԷ այն կարծիքին, թե իբր Վրաստանում եւ Աջարիայում իրադրության սրման հետեւանքով Ռուսաստանը փաստորեն կորցրել Է շահերի ոլորտը: «Գոյություն ուներ այն պատկերացումը, թե Աջարիան Ռուսաստանի կղզյակ Է Վրաստանում: Դա չի համապատասխանում իրականությանը: Աջարիան երբեք չի առաջադրել Վրաստանի կազմից դուրս գալու հարցը: Մյուս կողմից, Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի առել Վրաստանի տարածքային ամբողջականությունըե,- ընդգծել Է Իվանովը: