Պետդումայի պատգամավոր Զատուլինը հերքել Է Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն Ուկրաինայում «վրացական սցենարե իրականացն

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հերքել Է Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն Ուկրաինայում «վրացական սցենարե իրականացնելու՝ իր առաջարկության մասին: Այս մասին ասված Է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որն ստացվել Է ՌԻԱ «Նովոստիումե: Ինչպես հաղորդել են Ուկրաինայի որոշ զանգվածային լրատվամիջոցներ, «Մեր Ուկրաինանե դաշինքի ղեկավար Վիկտոր Յուշչենկոյի հետ Կիեւում կայացած հանդիպման ժամանակ «Զատուլինը հայտարարել Է, որ Ռուսաստանի օգտին Է Ուկրաինայում «վրացական սցենարիե իրականացումը: «Մեր ինստիտուտի տնօրենը, Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չի արել եւ չԷր Էլ կանող նման ոչ մի հայտարարություն անելե,- ասված Է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Կոնստանտին Զատուլինն այն կարծիքին Էր եւ այն կարծիքին Է, որ ոչ մի «վրացական սցենարե չի եղել բուն Վրաստանում, որտեղ հեղաշրջում Է կատարվել Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանության ռեցեպտուրայով: Կասկածելով Վրաստանի համար ամերիկյան սցենարի օգտակար արդյունքների հարցում՝ Կոնստանտին Զատուլինը ոչ մի կերպ չԷր կարող իրադարձությունների նման զարգացում խորհուրդ տալ Ուկրաինայինե,- նշել են մամլո ծառայությունում:

Հայերեն