1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությանն առընթեր ստեղծվել է անօրինական եկամուտների օրինականացման քրեաիրավական հետապնդման ոստիկանությունից անկախ ծառայություն: Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Ջանաշիան «Ինտերýաքսինե հաղորդել է, որ նոր ծառայության կազմի մեջ պետք է մտնի 15 աշխատակից: «Նրանք բոլորը քննություն են բռնել, ինչպես նաեւ ստի դետեկտորով ստուգվել է նրանց ազնվությունըե: Գեորգի Ջանաշիան հաղորդել է, որ նոր ծառայությունը սերտորեն կհամագործակցի Վրաստանի ազգային բանկին առընթեր գործող ýինանսական մոնիտորինգի ծառայության հետ, որը նրան տեղեկատվություն կտրամադրի կասկածելի գործարքների մասին: