«Պաշտոնական Բաքուն վաղուց է պատրաստ «մեղմացնելե դիրքը՝ թուրք-հայկական սահմանի բացման հարցումե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում տեղեկացված ընդիմադիր աղբյուրներից Բաքվի «Զերկալոյինե հայտնի է դարձել, որ հայ-թուրքական հարաբերություններում մոտ ժամանակում կարող է «արմատական բեկումե տեղի ունենալ: Թերթը գրել է, որ սկզբունքորեն, կողմերն արդեն պայմանավորվել են թուրք-հայկական սահմանի բացման հարցում և ներկայումս գլխավորն այն է, որպեսզի իրադարձությունների նման զարգացմանը նախապատրաստեն Ադրբեջանի և Թուրքիայի հասարակայնությանը: Ըստ թերթի, այդ քարոզչական կամպանիայում հատուկ տեղ է հատկացվում Ադրբեջանին: Անկարան փորձում է «համոզելե պաշտոնական Բաքվին նրանում, որ ներկայիս փոփոխված պայմաններում Թուրքիայի նման քայլը չի հակասի Ադրբեջանի շահերին: Ամենավատ տարբերակում, ըստ թերթի, Ադրբեջանը գոնե պետք է հայտարարի, որ «դեմ չէե հայ-թուրքական սահմանի բացմանը: Ելնելով Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունից, որ «Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման հարցը որոշակի ժամանակ է պահանջումե, թերթը եզրակացրել է, որ խնդիրը սկզբունքորեն լուծելի է, ուղղակի դրա համար ժամանակ է պահանջվում, որպեսզի վերացվեն «ինչ որ վիճելի պահերե, որոնցից մեկն էլ այդ հարցում պաշտոնական Բաքվի բացասական դիրքորոշումն Է: Ըստ թերթի, պարցն այն է, որ պաշտոնական Բաքուն «այլ ելք չունիե: Ադրբեջանի համաձայնությամբ, կամ առանց դրա, վաղ թե ուշ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները պետք է բացվեն: Այդ պատճառով, պաշտոնական Բաքուն վաղուց արդեն պատրաստ է «մեղմացնելե իր դիրքորոշումն այդ հարցում: Սակայն, խնդիրը նրանում է, որ նման քայլը Ադրբեջանի ներսում գնահատվելու է որպես պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հերթական պարտություն, գրել է Բաքվի «Զերկալոնե:

Հայերեն