1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 28-ի գիշերը հերթական պատվիրված սպանությունն Է տեղի ունեցել Հարավային Ուրալի մայրաքաղաքում: Անհայտ անձինք գնդակահարել են օրենքով գող, ադրբեջանցի հայտնի հեղինակություն Իլդար Ալիեւին: Ըստ ներքին գործերի վարչության պաշտոնական տեղեկատվության, Ի. Ալիեւը գնդակահարվել Է մոտավորապես 00:00 ժամին՝ սեփական տան բակում: Օպերատիվ աշխատողները հաշվել են 7 կրակոց, դրանցից երկուսը եղել են ստուգիչ եւ արձակվել են գլխին: Հետաքննության աշխատակիցները չեն բացառում, որ հարձակվողները եղել են երկուսը. պատահարի վայրում գտնվել են Մակարովի ատրճանակի եւ «ՏՏե ատրճանակի պարկուճներ: Վերականգնելով հանցագործության պատկերը՝ խուզարկուները ասում են, որ վարձու մարդասպաններից մեկը կրակել Է քրեական հեղինակության մեջքին, իսկ մյուսը վերջնականապես սպանել Է գանգատուփին արձակած հսկիչ կրակոցներով: Զոհված Ի. Ալիեւի անձնավորությունը միլիցիոներներին լավ հայտնի Էր. նա բազմիցս դատվել Էր եւ 11 տարի անցկացրել բանտում: Հետաքննության հիմնական վարկածն այն Է, որ ադրբեջանցի օրենքով գողը դարձել Է Չելյաբինսկի երկու կազմակերպված հանցավոր խմբավորումների միջեւ ծագած քրեկան հաշվեհարդարների զոհը: