1 րոպեի ընթերցում
ԿԱՀԻՐԵ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբները Աýղանստանի հարավում գերի են բռնել ավստրալացի լրագրողուհուն ու նրա աýղան օգնականուհուն: Սկզբում Էս Բի Էս հեռուստաընկերությունը ներկայացնող Կարմելա Բարանովսկայայի եւ նրա ուղեկցորդուհու անհետացման մասին այսօր հաղորդել է Աýղանստանի հարավային նահանգի անվտանգության ծառայության պետ Զաբուլ Ջալալի Խանը: «Բարանովսկայայի ավտոմեքենան խափանվել է Գիրիշկ եւ Ղանդագար քաղաքների միջեւ ընկած ճանապարհի ինչ-որ հատվածում, որից հետո նա հավանաբար առեւանգվել էե,-ասել է նա: Ավաելի ուշ հայտարարությամբ հանդես է եկել «Թալիբանե շարժման ներկայացուցիչ ոմն Համիդ Աղա: Նա ասել է, որ թալիբները գերի են բռնել մի օտարերկրյա կնոջ եւ աýղանուհու: Սակայն իրենք տվյալներ չունեն, թե օտարերկրացին լրագրող է, թե ոչ: