Հյուսիսային Օսիայի ղեկավարը անհանգստացած է Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային լիովին արդարացնելու Թբիլիսիի որոշումի
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային լիովին արդարացնելը, որի օրոք 1991 թվականին Հարավային Օսիայի տարածք ներխուժեցին զինված վրացական ջոկատներ, «չի կարող անհանգստություն չհարուցելե: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հյուսիսային Օսիայի նախագահ Ալեքսանդր Ձասոխովը: «Գրեթե 14 տարվա ընթացքում,-շարունակել է նա,-ոչինչ չի արվել հակամարտության հետեւանքները վերացնելու համար, որպեսզի քայլ առ քայլ ամրապնդվի վստահությունը Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ: Բայց մենք ականատեսն ենք այլ գործողությունների, որոնք հազիվ թե կարող են բարձրացնել վստահությունը կողմերի միջեւե: «Խոսքը Վրաստանի առաջին նախագահին լիովին արդարացնելու մասին է, որը հենց գլխավորում էր 1991 թվականի բոլոր դրամատիկ իրադարձությունները: Դա, իհարկե, անհանգստություն է հարուցումե,-ասել է Ձասոխովը: Գալով իշխանության՝ Վրաստանի նոր ղեկավարությունը ստեղծեց հատուկ կառավարական հանձնաժողով, որի խնդիրը նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի դատապարտված եւ արդարադատությունից թաքնվող կողմնակիցների համաներումն է: Զվիադ Գամսախուրդիան երկրի բարձրագույն պաշտոնն զբաղեցրել է 1991 թվականի մայիսի 26-ից մինչեւ 1992 թվականի հունվարի 6-ը: Հենց նրա օրոք վրացական միլիցիայի զինված ջոկատները ներխուժեցին Հարավային Օսիա, ինչը հանգեցրեց մեծ թվով խաղաղ բնակիչների զոհվելուն: