Ըստ Հարավային Օսիայի` Վրաստանի ղեկավարությունը մտադիր է հակամարտության գոտում վերսկսել զինված դիմակայությունը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ժողովրդին ուղղված դիմումում խիստ մտահոգություն է հայտնել այդ չճանաչված հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հյուսիսային եւ Հարավային Օսիայի թերթերում այսօր հրապարակված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «վերջին օրերին Վրաստանի ղեկավարության գործողությունների ուղղվածությունը վկայում է, որ նա մտադիր է վերականգնել զինված դիմակայությունը Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւե: «Մենք չենք ուզում, որ ողբերգությունը կրկնվի եւ ամեն ինչ կանենք, պատերազմի վերսկսումը կանխելու համար,- ընդգծվում է դիմումում: - Հարավային Օսիան վաղուց է որոշում կայացրել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին եւ մտադիր է պաշտպանել իր ընտրության իրավունքըե: