Ստամբուլում ավարտվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստամբուլում ավարտվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 26 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մեկնում են Ստամբուլից: Ինչպես հաղորդել են բելգիական հեռուստաալիքները, գագաթնաժողովի շրջանակներում եզրափակիչ միջոցառումը Հյուսիսատլանտյան գործընկերության խորհրդի աշխատանքային նախաճաշն էր: Ստամբուլից Եվրամիության անդամ 25 երկրների ղեկավարները մեկնում են Բրյուսել, որտեղ նրանք արտահերթ նիստ են գումարելու: Օրակարգում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռոմանո Պրոդիին փոխարինողի հաստատումն է: Հավակնորդը մեկն է՝ Պորտուգալիայի վարչապետ Դուրաո Բառոզոն:

Հայերեն