1 րոպեի ընթերցում
հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի լրատվական կենտրոնին ԲԵՅՐՈՒԹ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ուղղաթիռները այսօր գիշերը Գազայում հրթիռային հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի լրատվական կենտրոնին: Այն գտնվում Էր 16-հարկանի շենքում, որտեղ գտնվում են նաեւ Քատարի «Ալ Ջազիրաե հեռուստակայանի եւ արաբական մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցների բյուրոները: Հինգ մարդ միջին աստիճանի ծանրության վերքեր Է ստացել: Մի քանի հրթիռ Է արձակվել Գազայի հատվածի կենտրոնի գաղթականների Նուսեյրաթ ճամբարում գտնվող պողպատաձուլական արհեստանոցի վրա: Պատժիչ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան «Քասամե հրթիռներով Սդերոտ քաղաքի գնդակոծման, որի հետեւանքով զոհվել Է երկու մարդ, այդ թվում մի երեխա, եւ 14 իսրայելացի վիրավորվել Է: Սդերոտի հրթիռակոծման պատասխանատվությունն ստանձնել Է ՀԱՄԱՍ խմբավորումը: