Կովկասի մահմեդականների հոգևոր ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է երաշխիքով ազատել ՂԱԿ անդամներին

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կովկասի մահմեդականների վարչության պետ շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ պատրաստ է երաշխիքով ազատել ՆԱՏՕ-ի միջոցառմանը մասնակցելու նպատակով հայ սպաների Բաքու ժամանելուն դեմ «Եվրոպաե հյուրանոցի առջև «միտինգ կազմակերպելուե համար ձերբակալված և 2 ամսով ազատազրկման ենթարկված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանե նախագահ Աքիý Նաղուն և նրա համախոհներին: Ադրբեջանական «Ուչ նոքտաե թերթը գրել է, որ ազերի «բողոքավորներիե նկատմամբ իր այդ «հոգատարությունըե հաջին բացատրել է այն բանով, որ ակցիայի մասնակիցների գործողություններում առկա արմատական «պահըե պայմանավորված է նրանց «հոգեբանական իրավիճակովե՝ կապված Ղարաբաղում «հայերի կատարած գազանությունների հետե: Նրա խոսքերով, Բաքու ժամանած հայ սպաները «իրենց այդ նախաձեռնությամբ, դիվերսիայի ճանապարհ են բացելե:

Հայերեն