ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դեմ ցուցարարները մարտադաշտի են վերածել Ստամբուլի փողոցները

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրյակին զգուշացրել էին բնակչությանը՝ զերծ մնալ չթույլատրված ցույցերից, միտինգներից և երթերից, որոշ խմբավորումներ գագաթնաժողովի աշխատանքները սկսելու պահին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ցույցեր են կազմակերպել Ստամբուլի գլխավոր հրապարակներում և փողոցներում: Ըստ թուրքական «Աքշամիե, հասարակական կարգը պահպանող մեքենաների վրա հարձակում գործած ցուցարարների վրա ոստիկանությունն արցունքաբեր գազ է շփել, ծեծել նրանց մահակներով և կրակել՝ պլաստիկ գնդակներով: Ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 26 մարդ վիրավորվել է, 18 ոստիկանական մեքենաներ վնասվել են, իսկ 24 ցուցարարներ՝ ձերբակալվել:

Հայերեն