Իրանը պատրասվում Է վերսկսելու ուրանի հարստացման համար ցենտրիýուգների համալրող մասերի արտադրության աշխատանքները
2 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստվում Է վերսկսելու այն ցենտրիýուգների համալրող մասերի արտադրության աշխատանքները, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար: Այս մասին այսօր ՌԻԱ «Նովոստիինե հաղորդել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության մի աղբյուր: Ցենտրիýուգների դետալների արտադրության եւ դրանց մոնտաժման աշխատանքները վերսկսելու մասին Իրանը պաշտոնապես հայտարարել Էր անցյալ շաբաթվա վերջին: Սույն հանգամանքի պատճառը Եվրոպայի երեք երերների (Մեծ Բրիտանիայի, üրանսիայի եւ Գերմանիայի) դուրս գալն Է ավելի վաղ Իրանի հետ ձեռք բերված համաձանություններից: Համաձայնություններին համապատասխան, եվրոպացիները պետք Է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին նիստում ձեռնարկեին «իրանական գործըե փակելու միջոցներ, իսկ Թեհրանը հոժարակամ դադարեցնում Էր աշխատանքներն ուրանի հարստացման բնագավառում: Եվրամիությունը, իրանցիների կարծիքով, խախտել Է իր պարտավորությունները՝ գործակալության Կառավարիչների խորհրդում առաջարկելով բանաձեւի՝ իրենց կարծիքով խիստ եւ հակաիրանական նախագիծ: Մինչդեռ, Թեհրանը, չնայած ուրանի հարստացման ոլորտում գործունեությունը վերսկսելու որոշմանը, հայտարարել Է հիշյալ եվրոպական երկրների հետ երկարաժամկետ հիման վրա Իրանի միջուկային ծրագրերի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը զուգահեռաբար շարունակելու պատրաստակամության մասին: