ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առևտրում Թուրքիան 6.7 մլրդ դոլարի ճեղքվածք ունի

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2003 թ-ի հետ միասին այս տարի Թուրքիան ՆԱՏՕ-ի 25 անդամ երկրներ է արտահանել 29 մլրդ 872 մլն դոլարի ապրանքներ և ներմուծել 36 մլրդ 583 մլն դոլարի ապրանքներ: Թուրքական «Հուրիեթըե գրում է, որ արտահանման և ներմուծման մեջ եղած 6.7 մլրդ դոլարի այդ ճեղքվածքը դժվարություններ է ստեղծում Թուրքիայի տնտեսության մեջ: Սակայն, այս տարվա տվյալների համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ 10 երկրների նկատմամբ, որոնց թվում են նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Դանիայի, Հունաստանի և Պորտուգալիայի նման զարգացած երկրները, Թուրքիայի արտաքին առևտրի ծավալների հաշվեկշիռը աճել է: Ըստ թերթի, եթե ՆԱՏՕ-ին հաջողվի Իրաքում և Միջին Արևելքում ավելի ազդեցիկ ծառայություններ ստանձնել, ապա կվերանա «հարևանների հետ առևտուր չանելու մասինե տարիներ շարունակ Թուրքիային ներկայացվող «արգելքըե, ինչով կհավասարակշռվեն դաշնակիցների և հարևանների հետ Թուրքիայի կատարած առևտրի ծավալները:

Հայերեն