Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենը մեդալի է արժանացել ԼՂՀ-ի էկոնոմիկայի զարգացմանն օժանդակելու համար

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի նախագահ եւ գլխավոր տնօրեն Պիեռ Լարեչին: Ինչպես հաղորդել է ԼՂՀ-ի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Արկադի Ղուկասյանը Լարեչին «Երախտագիտությունե մեդալ է հանձնել Լեռնային Ղարաբաղի էկոնոմիկայի զարգացմանն օժանդակելու համար: Իր հերթին Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել պարգեւի համար, նշելով, որ այն ընկալում է որպես «Պեռնո-Ռիկարե ýրանսիական ընկերության գործունեության գնահատում, ընկերություն, որը ալկոհոլային խմիչքների արտադրության եւ վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկն է: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել Երեւանի կոնյակի գործարանի եւ ալկոհոլային խմիչքների արտադրության «Ղարաբաղ գոլդե ղարաբաղյան ձեռնարկության միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Հայերեն