1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին Բաքու է ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Բրունո Հալլերը: Այցի նպատակը Ադրբեջանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդումն է: Բացի այդ, Հալլերը կծանոթանա Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման խնդրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայացքներին: Այսօր Բրունո Հալլերը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ: ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարին ուղեկցում են նրա տեղակալ Վոյցեխ Սավիցկին եւ օգնական Պետեր üիհը: Հուլիսի 2-ին պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի, իսկ այնտեղից՝ Երեւան: