Ադրբեջանցի խորհրդարանականները խնդրում են ազատ արձակել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանե ձերբակալված անդամներին
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսի մի քանի պատգամավորներ դիմել են հանրապետության գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ խնդրելով ազատ արձակել այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ձերբակալված անդամներին: Միեւնույն ժամանակ ձերբակալվածների փաստաբան Էլչին Ղամբարովը հայտնել է, որ երեկ կայացել է նրա հանդիպումը ձերբակալվածների հետ, որոնք իրենց նորմալ են զգում: Նրա ասելով, ձերբակալվածների նկատմամբ փորձաքննություն է անցկացվել, որոնց արդյունքներն առայժմ հայտնի չեն: