1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների վերահսկողության կազմակերպության (Human Rights Watch-HRW) կողմից տարածված զեկույցում նշվում է, որ ուսանողներին կրոնական արտահագուստ կրելը արգելվելու պատճառով Թուրքիայում գլխաշորեր կրող հազարավոր աղջիկներ չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ: Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայում ուսանողներին գլխաշորեր կրելու մասին արգելքը կազմակերպությունը մեկնաբանել է որպես «ժողովրդի կրոնական պարտականությունների կատարման նկատմամբ միջամտությունե: Նշելով, որ հարյուրավոր ուսուցչուհի կանայք գլխաշորեր կրելու պատճառով ազատվել են աշխատանքից կամ էլ ճնշումների ենթարկվել, զեկույցում ասվում է, որ այդ արգելքով և կառավարության կողմից համալսարանների ներքին գործերին միջամտությամբ, Թուրքիայում խոչընդոտվում է ակադեմիական անկախությունը: Զեկույցում առանձին քննադատության է ենթարկվել նաև 1980 թ-ի զինվորական հեղաշրջումից հետո ստեղծված Բարձրագույն կրթության խորհրդի ունեցած ազդեցիկ դերը՝ համալսարանների հարցում: Զեկույցում ասվում է, որ Թուրքիայում պետք է վերացվի ակադեմիական կյանքի նկատմամբ կառավարության գերիշխող դերը և նրա կողմից իրագործվող գրաքննությունը: