Վրաստանի պետանվտանգության նախարարությունը մինչեւ շաբաթվա վերջը Հարավային Օսիայում գործողությունների նոր ռազմավարություն կմշակի
2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետանվտանգության նախարարությունը մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը հարավօսական հակամարտության կարգավորման համար իշխանությունների գործողությունների նոր ռազմավարություն կմշակի: Մշակված ծրագիրը կքննարկվի Վրաստանի ազգային անվտանգության խորհրդում եւ կհաստատվի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կողմից: Կառավարության այսօր կայացած նիստում Վրաստանի պետանվտանգության նախարար Վանո Մերաբիշվիլին հանդես է եկել Ցխինվալի տարածաշրջանում կատարված աշխատանքի արդյունքների եւ այդ տարածաշրջանի իրադրության վերաբերյալ տեղեկատվությամբ: «Ցխինվալի տարածաշրջանի տարածքում հաճախացել են առանց պատճառի բնակչության ýիզիկական վիրավորանքների թիվը: Մարդիկ վախեցած են ամեն օր Ցխինվալի փողոցներով ծանր տեխնիկայի տեղափոխություններից: Չնայած Էդուարդ Կոկոյտիի համառ փորձերին, տարածաշրջանի բնակչությունը չի հավատում, որ Հարավային Օսիան կկարողանա միանալ Հյուսիսային Օսիային: Կոկոյտիի ժողովրդականությունը վերջին ժամանակներս գրեթե հավասարվել է զրոյի, եւ շատերն են խոսում այն մասին, որ նա համարժեք չի գնահատում իրադրությունըե,-կառավարության բաց նիստում ասել է Մերաբիշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավար Զուրաբ Ժվանիան ընդհանուր առմամբ դրականորեն է գնահատել Հարավային Օսիայում մարդասիրական ծրագրի կատարման ուղղությամբ կառավարական բոլոր կառույցների աշխատանքը: «Ընդհանուր առմամբ աշխատանքը կարելի է դրականորեն գնահատել: Սակայն առայժմ մեզ չի հաջողվում պատշաճ մակարդակով միջազգային հանրության կարծիք ձեւավորել Ցխինվալի տարածաշրջանի իրադրության նկատմամբե,-ասել է Ժվանիան: Նա Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է համապատասխան աշխատանք կատարել այդ ուղղությամբ: