Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել Իզմիրից ժամանած ինքնաթիռում

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել Իզմիր քաղաքից ժամանած ինքնաթիռում: Դրա հետեւանքով վիրավորվել է մի մարդ, հաղորդել է Ռոյթեր գործակալությունը: Ոչ մեծ ուժգնության պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ «Թուրքական ավիաուղիներե ավիաընկերությանը պատկանող օդանավում կասկածելի փաթեթ է գտնվել: Պայթյունի պահին բոլոր ուղեւորները տարհանված էին: Ներկայումս օդանավակայանի բոլոր մուտքերը փակված են, հսկայական խցանումներ են գոյացել:

Հայերեն