Անկարայում պայթյուն է որոտացել պաշտպանության նախարարության շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրյակին Անկարայում հզոր պայթյուն է որոտացել պաշտպանության նախարարության շենքի մերձակայքում: Բայց դա ռումբի պայթյուն չէր, հաղորդել է Անատոլու գործակալությունը՝ վրայակոչելով ոստիկանական աղբյուր: Նրա ասելով, ոստիկանությունն առայժմ տվյալներ չունի միջադեպի հետեւանքների մասին: Երկուշաբթի օրը Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվում են Հյուսիսատլանտյան դաշինքի բարեփոխման հարցերը, Աýղանստանի եւ Իրաքի իրադրությունը:

Հայերեն