Քիշնեւում ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների զորավարժություններում անցկացվել են ուժային գործողություններ

2 րոպեի ընթերցում

ՔԻՇՆԵՎ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիշնեւում ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների «Արեւմուտք-հակաահաբեկչություն-2004ե զորավարժություններում անցկացվել են ուժային գործողություններ: «Ալýայիե մարտիկները հաշված վայրկյանների ընթացքում կասեցրել են դիվերսիոն-հակաահաբեկչական գործողությունները երկաթուղային եւ օդային տրանսպորտների օբյեկտներում: ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովը ՌԻԱ «Նովոստիինե հայտնել է, որ ներկայիս, թվով չորրորդ վարժանքներում գործի են դրվել Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի անվտանգության մարմինների ստորաբաժանումները: Վարժանքների ղեկավարների մտահղացմամբ ահաբեկիչների պայմանական խումբը ուղեւորվել է Ռուսաստանի կողմից՝ առաջադրանք ունենալով հետախուզել այն օբյեկտներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ահաբեկությունների կատարման տեսանկյունից: Նրանց դեմ գործում էին արտաքին դիտարկման ծառայությունները, «ահաբեկիչներըե մի հատուկ ծառայությունից մյուսին էին փոխանցվում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդավայի սահմաններում: «Այսօր մենք մեր պայմանական հակառակորդներին հնարավորություն տվեցինք գրավելու երկաթուղային օբյեկտներ եւ ինքնաթիռ,-պարզաբանել է Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:-Որոշումներ ընդունելու համար ստեղծվեց օպերատիվ շտաբ, որը գործում էր գրագետ ու ժամանակին՝ հիմնավորված որոշում ընդունելով «ահաբեկիչներիե եւ նրանց կողմից առեւանգված «պատանդներիե վերաբերյալ: Գեներալը նշել է «վարժանքներում գործի դրված բոլոր գերատեսչությունների բարձր պրոýեսիոնալիզմըե: «Անկասկած. այդ վարժանքները կծառայեն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության հետագա ամրապնդմանըե,-ընդգծել է Միլնիկովը: «Արեւմուտք-հակաահաբեկչություն-2004ե վարժանքներն ավարտվելու են այսօր:

Հայերեն