ՄԱԿ-ի զննման, վերահսկողության եւ տեսչական ստուգման հանձնաժողովը պատրաստ Է վերսկսելու աշխատանքն Իրաքում

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զննման, վերահսկողության եւ տեսչական ստուգման հանձնաժողովը (ՅՈՒՆՄՕՎԻԿ) պատրաստ Է վերսկսեու աշխատանքն Իրաքում, հենց որ ընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշում: Երկուշաբթի օրն այս մասին ՌԻԱ «Նովոստիինե հաղորդել Է հանձնաժողովի մամլո քարտուղար Ջեý Ալենը: Մեկնաբանելով միջազգային զինաքննիչների Իրաք վերադառնալու անհրաժեշտության մասին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ Բարադեյի՝ Մոսկվայում արած հայտարարությունը՝ Ալենը նշել Է, որ այս ամսին Անվտանգության խորհրդին հղած զեկուցագրում ՅՈՒՆՄՕՎԻԿ-ը պատրաստակամություն Է հայտնել երկիր վերադարձնելու իր մասնագետներին:

Հայերեն