Սահակաշվիլին ցանկանում է թափանցիկ սահման ունենալ Թուրքիայի հետ

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Նեջդեթ Սեզերի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ցանկանում է, որ Թուրքիա-Վրաստան սահմանը թափանցիկ լինի՝ üրանսիայի և Շվեցարիայի միջև եղած սահմանի նման: Ըստ թուրքական «Միլիեթիե, բողոքելով թուրք բյուրոկրատիայի «ծանրաշարժությունիցե և նշելով, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին հրավիրել է օգոստոսի 11-ին պաշտոնական այց կատարել Վրաստան, որը, ըստ նրա, պետք է սկսվի Բաթումից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին ասել է, որ սահմանի վրացական մասում անհրաժեշտ բոլոր կարգավորումները կատարված են, և որ հույս ունի, որ պահ առաջ կլուծվի նաև սահմանային անցումների հարցը:

Հայերեն