«ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող Թուրքիան պետք է զենքերի կրճատման գնաե

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում տեղի ուենցած ՆԱՏՕ-ի գագանթաժողովի շրջանակում Հունաստանի պաշտպանության նախարար Սպիլոս Սպիլոտոպուլոսը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունի, ապա «ռազմամթերքի պահեստներում այդ երկիրը հարձակողական զենքատեսակներ չպետք է ունենաե: Ըստ թուրքական «Միլիեթիե, հանդիպման ժամանակ հույն նախարարը Թուրքիայից պահանջել է կրճատել զենքի որոշ տեսակներ: Հունաստանի պաշտպանության նախարարության կողմից այդ կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նույնպես ասվում է, որ եթե որպես Հունաստանի գործընկեր Թուրքիան ցանկանում է դառնալ ԵՄ անդամը, ապա նա պետք է իր պահեստներում վերացնի հարձակողական տիպի բոլոր զենքերը: Գյոնուլ-Սպիլոտոպուլոս հանդիպումից առաջ հունական աղբյուրները հայտնել են Հունաստանի Թուրքիայից ունեցած սպասելիքների մասին, որոնք են. Էգեյան ծովում դեսանտային նավերի թվաքանակի 50 տոկոսով կրճատումը, Մերիչի սահմանային տարածաշրջանում փոխադրովի կամուրջների վերացումը, որոշ զենքատեսակների դուրսբերումը՝ Գյոքչե կղզուց:

Հայերեն