Ըստ Շիրակի՝ Բուշը իրավասու չէ ճանապարհ ցույց տալ Եվրամիությանը

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Ստամբուլյան գագաթնաժողովի անակնկալը հանդիսացել է մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արած՝ «Եթե ես լինեի, անմիջապես բանակցություններ կսկսեի Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության մասինե հայտարարությունը, ինչին üրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պատասխանել է. «Բուշը գերազանցել է իր իրավասության ոլորտը: Նա իրավասու չէ ճանապարհ ցույց տալ ԵՄ-ինե: Հայտնելով այդ մասին, թուրքական «Միլիեթըե գրել է, որ Շիրակը իր խոսքում նշել է, որ չի բացառում անդամակցության հարցում Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Թուրքիայի նախագահ Նեջդեթ Սեզերի հետ հանդիպման ժամանակ Շիրակն ասել է. «Թուրքիա-ԵՄ միասնությունը երանելի է: Պատմական առումով Թուրքիան եվրոպացի է: Հելսինկյան գագաթնաժողովում Թուրքիայի թեկնածու լինելու կարգավիճակը կրկնական հաստատելու մեջ üրանսիան մեծ դերակատարություն է ունեցել: ԵՄ խմբի մեջ ներառելու համար Թուրքիայի կայուն, արդիական, դեմոկրատական և աշխարհիկ լինելը խիստ կարևոր է: Սակայն, ԵՄ ակումբի մեջ մտնելու համար, Թուրքիան դեռ շատ չափանիշներ պետք է իրագործիե:

Հայերեն