Արեւմտյան Վրաստանում հեղեղվել են հարյուրավոր հեկտար ցանքատարածություններ, ջրի տակ են անցել տասնյակ տներ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւների եւ Ինգուր գետի ափերից դուրս գալու հետեւանքով հեղեղվել են Զուգդիդի շրջանի երկու գյուղերի հարյուրավոր հեկտար ցանքատարածություններ, տասնյակ տների առաջին հարկերը ջրասույզ են եղել: Անհետ կորել է տեղաբնակներից մեկը. սկսվել են նրա որոնումները:

Հայերեն