Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ղեկավարը ժամանում է Բաքու

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Բրունո Հալեպը այսօր աշխատանքային այցով ժամանում է Բաքու, «Ինտերýաքսե գործակալությանը հայտնել են Եվրախորհրդի Բաքվի ներկայացուցչությունում: Այցի նպատակը Ադրբեջանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդումն է: Բացի այդ, Բրունո Հալեպը կծանոթանա Հարավային Կովկասի երեք հանրապետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայացքների հետ:

Հայերեն