Քատարում երկու ռուսաստանցիները դատապարտվել են 25 տարվա բանտարկության

1 րոպեի ընթերցում

ԴՈՒԲԱՅ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քատարում երկու ռուսաստանցիները դատապարտվել են 25 տարվա բանտարկության, ինչը, ըստ տեղական օրենսդրության, հավասարեցվում Է ցմահ բանտարկությանը: Ռուսաստանի քաղաքացիները մեղավոր են ճանաչվել Զելիմխան Յանդարբիեւի սպանության մեղսակցության մեջ: Չեչեն ծայրահեղականը զոհվել Է այս տարվա փետրվար 13-ին Դոհայում ավտոմոբիլի պայթյունի ժամանակ: Դոհայում ծառայողական գործուղման մեջ գտնվող երկու ռուսաստանցիներին Քատարի դատախազությունը ներկայացրել Է ինը հոդվածներով մեղադրանք եւ պահանջել Է պատժի առավելագույն չափ՝ մահապատիժ: Ամբաստանյալները չեն ընդունել ներկայացված մեղադրանքները: Ռուսաստանյան կողմը չեչեն ծայրահեղականի սպանության մեղսակցության մեջ ՌԴ- ի քաղաքացիների մեղադրանքը համարում Է անհիմն: Ըստ Քատարում գործող օրենսդրության, դատավճիռը կարող Է չեղյալ հայտարարել Էմիրը: Ոչ ոք չի ստանձնել այն գործողության կազմակերպման պատասխանատվությունը, որի հետեւանքով նաեւ վիրավորվել Է Յանդարբիեւի որդին: Ռուսաստանցի փաստաբանները Քատարում վճռափոխության գանգատ կտան՝ ռուսաստանցիների նկատմամբ դատավճռի վերանայման խնդրանքով, հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գտնվում Է Ջակարտայում:

Հայերեն