Տրանսպորտային աշխատողների գործադուլի պատճառով Լոնդոնի մետրոպոլիտենը լիովին դադարեցրել Է աշխատանքը
2 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային աշխատողների գործադուլի պատճառով Լոնդոնի մետրոպոլիտենը լիովին դադարեցրել Է աշխատանքը: Քաղաքի միլիոնավոր բնակիչներ եւ մայրաքաղաքի ընկերությունների աշխատակիցներ այսօր հարկադրված են օգտվել միայն տրանսպորտի վերգետնյա տեսակներից եւ փողոցներում հապաղումներից եւ աշխատանքից ուշացումներից խուսափելու համար տնից դուրս գալ սովորականից առնվազն երկու ժամ առաջ: Բրիտանիայի մայրաքաղաքին այսօր սպասում Է 2002 թվականի սեպտեմբերի տրանսպորտային քաոսի անխուսափելի կրկնությունը, որի պատճառը մետրոյի աշխատողների գործադուլն Էր: Ներկայիս բողոքի 24-ժամյա գործողությանը մասնակցում են ստորգետնյա տրանսպորտի մեքենավարները, կարգավարները եւ ուղեպահները: Նրանք «Ռեյլ մերիթայմ ընդ տրանսպորտե արհմիության անդամներ են, որն իր շարքերում միավորում Է շուրջ 7,5 հազար տրանսպորտային աշխատողների: Գործադուլավորները մետրոյի վարչությունից պահանջում են զգալիորեն բարձրացնել աշխատավարձը եւ հրաժարվել մինչեւ 2007 թվականն աշխատանքի ավելի երկարատեւ գրաýիկի անցման պլաններից: Ավելի վաղ կայացած բանակցություններում, որոնք տեւել են ընդամենը 20 րոպե, գործատուներն առաջարկել են 2005 թվականի ընթացքում աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել 3,5 տոկոսով եւ մինչեւ 2006 թվականն աշխատանքային շաբաթը կրճատել 2,5 ժամով: Այս առաջարկությունը որպես անբավարար վճռականորեն մերժվել Է: