1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բիզնես-կենտրոնում անցկացվել է ադրբեջանա-բրիտանական առեւտրաարդյունաբերական խորհրդի նիստ: Նրա աշխանքներին մասնակցել է երկու կողմերից տարբեր ընկերությունների շուրջ 40 ներկայացուցիչ: Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար üարհադ Ալիեւը ելույթ ունենալով Խորհրդում` նշել է, որ Ադրբեջանում բրիտանական ընկերություններն աշխատում են հիմնականում նավթի, գազի հատվածում, բայց ներկայումս նրանք հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ տնտեսության այլ բնագավառների նկատմամբ: Արդեն այսօր բրիտանացի գործարարները, որոնք, մասնավորապես, ներկայացնում են առեւտրի եւ սպասարկման բնագավառները, կայցելեն Գյանջա քաղաք, որտեղ կծանոթանան քաղաքի մի շարք ձեռնարկությունների աշխատանքներին: Ադրբեջանա-բրիտանական առեւտրաարդյունաբերական խորհուրդը ստեղծվել է 1996 թվականին հանրապետությունում բրիտանական ընկերությունների համար առեւտրական եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով: