1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն Ստամբուլում «Տարվա հերոսիե կոչում է շնորհվել: Ինչպես հաղորդել են Սահակաշվիլուն ուղեկցող լրագրողները, պարգեւատրման արարողությունը կայացել է Ստամբուլի ամանախոշոր Շիշլիի շրջանի վարչակազմի շենքում: Այն կազմակերպել էր տեղի վարչակազմի ղեկավար, Թուրքիայում հառտնի քաղաքական գործիչ Մուստաýա Սարանգուլը, որին համարում են «Վրաստանի նախագահին նման երիտասարդ քաղաքական գործիչե: Բացի այդ, ի նշան հարգանքի Սարանգուլը Միխեիլ Սահակաշվիլուն է հանձնել Ստամբուլի Շիշլիի շրջանի խորհրդանշական բանալին: Նշենք, որ Միխեիլ Սահակաշվիլին Ստամբուլում է գտնվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: