1 րոպեի ընթերցում
համընդհանուր համաներում կհայտարարի ԿԱՀԻՐԵ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարությունը որոշում Է կայացրել համընդհանուր համաներում հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել Է Իրաքի նախագահ Գազի ալ Յաուրը: «Համաներումը կտարածվի նրանց վրա, ում ձեռքերը շաղախված չեն ժողովրդի արյամբ, ովքեր չեն կատարել ահաբեկչական գործողություններ եւ չեն մասնակցել այն մարտերին, որոնց զոհ Է դարձել իրաքցի ժողովուրդըե,- ասել Է նա «Աշ Շարք ալ Աուսաթե թերթում չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում: Ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները «երկարաձգեցին օկուպացման ժամկետները եւ խանգարում են Իրաքի վերականգնմանն ու նրա առաջընթացինե, ընդգծել Է Իրաքի նախագահը: Նրա խոսքով, Իրաքի կառավարությունը նաեւ որոշում Է կայացրել վերստին կիրարկել մահապատժի մասին օրենքը, որն օկուպացիոն իշխանությունները սառեցրել Էին ավելի քան մեկ տարի առաջ: Մահապատժի մասին օրենքում, որը գործել Է Սադամ Հուսեյնի օրոք, կկատարվեն փոփոխություններ, ասել Է ալ Յաուրը: Պատժի առավելագուն չափը կսահմանվի սոսկ սպանության, մարդկանց առեւանգման, բռնաբարության եւ պետության անվտանգության դեմ ոտնձգությունների համար, ճշտել Է նա: Նախկին օրենքը բաղկացած Էր 114 հոդվածից: