2 րոպեի ընթերցում
արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ՋԱԿԱՐՏԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխգործակցության ուղիները միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ տարածաշրջանային ինտեգրացման հարցերը. սրանք են Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ երեքշաբթի օրն Ինդոնեզիայի մայրաքաղաքում բացված 37-րդ խորհրդաժողովի գլխավոր թեմաները: Երկու օրվա ընթացքում այս ազդեցիկ տարածաշրջանային կազմակերպության մեջ մտնող տասը երկրների, որոնց միագումար բնակչությունը գերազնցում Է 500 միլիոնից, արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանում ԱՍԵԱՆ-ի Անվտանգության հանրակցության ստեղծման գործողությունների պլանի նախագիծը: Այն կոչված Է «ավելի բարձր մակարդակիե բարձրացնելու տարածաշրջանային «համագործակցությունը քաղաքականության եւ անվտանգության բնագավառումե, «ամրապնդելու ազգային եւ տարածաշրջանային կայունություննե ահաբեկչության դեմ մղվող պայքարի գործում, ասված Է նախագծում: ԱՄԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովի ավարտից եւ այս ազդեցիկ տարածաշրջանային կազմակերպության «երկխոսությանե 13 «գործընկերներիե հետ նրանց ամենամյա հանդիպումներից անմիջապես հետո Ջակարտայում տեղի կունենա ԱՍԵԱՆ-ի հերթական 11-րդ տարածաշրջանային համաժողովը: