Ադրբեջանի խորհրդարանը պաշտպանում է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսը երեքշաբթի օրը լիագումար նիստում վավերացրել է միջկառավարական ադրբեջանա-թուրքական համաձայնագրերի փաթեթը, որն ուղղված է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը. հաղորդել է «Ինտերýաքսե գործակալությունը: Պատգամավորները հավանության են արժանացրել «Երկարաժամկետ տնտեսական եւ առեւտրական համագործակցության մասինե, «Արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության մասինե եւ «Մաքսային ոլորտում փոխադարձ օգնության եւ համագործակցության մասինե համաձայնագրերը: Տնտեսական քաղաքականության գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սատար Սաýարովը հիշեցրել է, որ բոլոր երեք փաստաթղթերը ստորագրվել են 2004 թվականի ապրիլի 13-ին Անկարայում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Թուրքիան Ադրբեջանի հիմնական արտաքին առեւտրական գործընկերներից մեկն է:

Հայերեն