Ադրբեջանի դպրոցներում չի դասավանդվելու ռուսաց լեզու

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաց լեզուն որպես ինքնուրույն առարկա չի մտցվել Ադրբեջանի ազգային դպրոցների ուսումնական պլան: Ինչպես հաղորդել է «Էխոե թերթը, այդպես է որոշել Ադրբեջանի կրթության նախարարությունը: Այդ կապակցությամբ տարբեր ազգային դպրոցներում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչների մի խումբ բաց նամակով դիմել է երկրի նախագահին` խնդրելով քննել այդ հարցը: «Էխոե-ի թղթակցին կրթության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են ազգային դպրոցներում ռուսաց լեզվի դասաժամերը կրճատելու փաստը: Մամուլի ծառայության ղեկավար Բայրամ Հուսեյնզադեն դա բացատրում է նրանով, որ այսօր Ադրբեջանում ռուսաց լեզուն երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակ չունի, ինչպես խորհրդային տարիներին էր: «Ըստ կրթության ընդունված չափանիշների` 1999 թվականին ռուսաց լեզուն մյուս լեզուների նման համարվում է օտար լեզու: Ներկայումս աշակերտներին տրվում է 4-5 լեզուների մեջ ընտրություն կատարելու հնարավորությունե,- նշել է Հուսեյնզադեն: «Էխոնե նշում է, որ Ռուսաստանի պաշտոնական անձինք բազմիցս անհանգստություն են հայտնել ԱՊՀ-ի երկրներում, այդ թվում Ադրբեջանում, ռուսաց լեզվի տարածման չափի կապակցությամբ: Նրանք նշել են, որ Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ սկսվել է «խտականությանե գործընթաց:

Հայերեն