ՄԱԿ-ն ազերի զինվորներին առաջարկել է պահպանել իր կազմակերպության ներկայացուցիչներին՝ Իրաքում

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոýի Անանը Իրաքում խաղաղար առաքելություն կատարող Ադրբեջանի զինուժի անձնակազմին առաջարկել է պահպանել իր գլխավորած կազմակերպության այդ երկրում գտնվող ներկայացուցիչներին: Հայտնելով այդ մասին, ադրբեջանական «Ուչ նոքտաե թերթը գրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր ելույթում ասել է, որ ցանկանում է, որպեսզի ազերի խաղաղարարների հետ միասին Իրաքում իր ներկայացուցիչներին պահպանեն նաև Վրաստանի, Ուկրաինայի և Նեպալի զինվորները: Թերթը գրել է, որ եթե պաշտոնական Բաքուն ընդունի Անանի այդ առաջարկը, ապա Ադրբեջանը ստիպված կլինի խաղաղարար լրացուցիչ անձնակազմ ուղարկել Իրաք: Ըստ թերթի, Անանը ցանկություն է հայտնել, որպեսզի Ադրբեջանը շտապ պատասխան տա այդ առաջարկությանը, քանի որ նա արդեն այս շաբաթ Բաղդադ պետք է ուղարկի իր հատուկ ներկայացուցչին:

Հայերեն