1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի շինարարական ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2004 թ-ի հունիսի 25-ի դրությամբ խողովակաշարի շինարարությունն արդեն իրագործվել է ավելի քան 70 տոկոսի չափով: Ադրբեջանական «Թուրանե գործակալությունը հայտնել է, որ ըստ այդ հայտարարության, արդեն կառուցված է խողովակաշարի 1150 կմ մասը, որը կազմում է նրա ամբողջ երկարության 70 տոկոսը: Ադրբեջանի տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում են հաստատված գրաýիկից առաջ անցնելով, իսկ վրացական և թուրքական տեղամասերում՝ համաձայն գրաýիկի: Ըստ գործակալության, խողովակաշարի շինարարության ներկայիս տեմպը թույլ է տալիս ասել, որ ԲԹՋ-ն հնարավոր կլինի շահագործման հանձնել 2005 թ-ի առաջին եռամսյակում: