Դատից առաջ Հուսեյնը կհանդիպի իր զինակիցների հետ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արդարադատությունն իր աշխատանքը կսկսի մի գործով, որը խոստանում Է դառնալ աշխարհում ամենաաղմկահարույց դատավարությունը վերջին տասնամյակների ընթացքում: Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնը եւ նրա մերձավոր շրջապատից 11 հոգի այսօր հանձնվել են Իրաքի արդարադատությանը՝ նրանց դատելու համար: Սպասվում Է, որ Հուսեյնին Իրաքի արդարադատության տնօրինությանը հանձնելու հետ միաժամանակ Վաշինգտոնը չեղյալ կհայտարարի Իրաքի նախկին նախագահի ռազմական հանցագործի կարգավիճակը, քանի որ Իրաքի դատարանը քննության կառնի նրա հանցագործություններն Իրաքի ժողովրդի դեմ: Իրաքի արդարադատության նախարար Մալիք Հասանին այս առնչությամբ նախօրյակին հայտարարել Է, թե Հուսեյնն Իրաքի արդարադատության կողմից մեղադրվում Է «Իրաքում կատարված հանցագործությունների համար եւ չի կարող օգտվել Ժնեւի միջազգային կոնվենցիայի որեւիցե կարգավիճակիցե: Իր կողմից, Իրաքի վարչապետ Այյադ Ալյավին ասել Է, որ «եթե Իրաքի արդարադատությունը բավականաչափ հիմքեր չգտնի Սադամ Հուսեյնին դատապարտելու Իրաքի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, նա ազատ կարձակվիե: Դատից առաջ Հուսեյնը կարող Է հանդիպել իր վարչակարգի բոլոր 11 նախկին բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց պետք Է դատեն նրա հետ մեկտեղ, այսօր հաղորդել Է Իրաքի «Ազ Զամանե թերթը: «Սակայն նրանց հետ խոսել նա չի կարող, քանի որ դա արգելված Է հետաքննության շահերից ելնելովե,- նշել Է թերթը:

Հայերեն