ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 2- ին ստորագրել է ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում, Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքում` փոփոխություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: