ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու եւ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքները, նաեւ` Մաքսային, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, Պետական տուրքի, Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Պաշտպանության, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, դեկտեմբերի 16-ին նախագահը ստորագրել է Բնության հատուկ պահպանվող տարածքների, Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին ՀՀ օրենքները, նաեւ` Ագրարային պետական տեսչությունների, Հարկային ծառայության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: