Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄhատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված Գործողությունների ծրագրին: Հանրապետության նախագահը նշել է, որ հաջորդ տարվանից Եվրամիության հետ հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ եւ հույս է հայտնել, որ մեկնարկը հաջող կլինի: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` ներկայում փորձ է արվում Գործողությունների ընդհանուր ծրագրից առանձնացնել հաջորդ տարվա հիմնական գերակայությունները եւ հստակեցնել Եվրահանձնաժողովի հետ աշխատանքի մեխանիզմները: Հանրապետության նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների, Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին` կարեւորելով դրա անցկացումը միջազգային չափանիշներին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում