ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի, Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքները, նաեւ` ՀՀ քաղաքացիական եւ հողային օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: