ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանում ԵՀպատվիրակության նորանշանակ դեսպան Պեր Էկլունդին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին եւ ընդգծել, որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները, կապված Գործողությունների ծրագրի հաստատման հետ, մտել են շատ կարեւոր ու գործնական փուլ: Նշելով, որ Գործողությունների ծրագիրը բավականին հավակնոտ եւ ընդգրկուն փաստաթուղթ է, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է Եվրահանձնաժողովի աջակցությունը, ինչպես նաեւ` ակտիվ աշխատանք Եվրամիության անդամ երկրների հետ: «Մենք ծրագիրը դիտում ենք որպես համապարփակ ու համակարգված բարեփոխումները շարունակելու լուրջ հնարավորություն եւ ձգտելու ենք հնարավորինս լիարժեք օգտագործել այնե,- շեշտել է երկրի ղեկավարը: Կողմերը համակարծիք են եղել, որ Գործողությունների ծրագիրը լավ հիմք կհանդիսանա հետագա հինգ տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան համագործակցության առավել սերտացման համար:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը