Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀղեկավարությանն ու արցախցիներին Սահմանադրության ընդունման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ ղեկավարությանն ու արցախցիներին համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման գործում: Անկախության հռչակման առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին: Դա բազմիցս ապացուցվել է ազատ եւ արդար ընտրություններով: Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն շարունակեց կամքի ազատ արտահայտման բարի ավանդույթը, այլեւ հնարավորություն ընձեռեց ամրագրել ժողովրդավարության կանոնները երկրի հիմնական օրենքում: Շնորհավորելով ողջ հայությանը Արցախում կայացած հանրաքվեի կապակցությամբ` մաղթում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բարօրություն, խաղաղություն եւ կայուն զարգացումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում